08/10/2011 10:49
ՄԻ ԹԵԹԵՎ ՄԱՄՈՒԼ. Ծեծված ու գոհ հայ ֆուտբոլասերները
Երեկ կեսօրին Ամիրյան փողոցում ծեծկռտուք էր. երկու երիտասարդներ որոշել էին «ստուգել» հայ ֆուտբոլասերներին: Տղաները փողոցում սկսել էին թափահարել Մակեդոնիայի դրոշը և վանկարկել «Մա-կե-դո-նիա»: Այս մասին գրում է «Երկիր» օրաթերթը:
«Սկզբում անցորդները մեզ թարս էին նայում և ուղղակի անցնում, սակայն, տեսնելով, որ շարունակում ենք վանկարկել, տղաների մի խումբ մոտեցավ. սկսեցին քաշքշել մեզ: Մինչ ցանկանում էինք բացատրել` Վարուժանին արդեն ծեծում էին»,-թերթի հետ զրույցում նշել է տղաներից մեկը` հավելելով, որ իրենք հիասթափված կլինեինք, եթե մարդիկ անտարբեր լինեին: