10/10/2011 19:19
Orange-ը վերամեկնարկում է սեպտեմբերյան առաջարկը
Orange-ը վերամեկնարկեց ինտերնետի սեպտեմբերյան առաջարկը, հաշվի առնելով առաջարկի ունեցած մեծ հաջողությունն ու պահանջարկը: Ըստ այդմն, մինչև հոկտեմբերի 31-ը միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան Ինտերնետ Հիմա մոդեմ 1 դրամով, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ հոկտեմբեր ամսվա ընթացքում, Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար, ինչպես նաև հնարավորություն ձեռք բերել նոթբուք էականորեն մատչելի գնով:
Նրանք, ովքեր արդեն Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի կամ MyFi-ի բաժանորդ են, կստանան Kaspersky հակավիրուսային ծրագիրը 3 ամսով անվճար, ինչպես նաև հնարավորություն կունենան օգտվել նոթբուքների վաճառքի ցածր գներից: Kaspersky ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար պարզապես պետք է 135 կարճ համարին ուղարկել PROMO բանալի բառը: