15/10/2011 15:47
Ստիվեն Սիգալը կդառնա շերիֆի օգնական
Հոլիվուդյան դերասան Ստիվեն Սիգալը պատրաստվում է դառնալ Տեխաս նահանգի Հադսպետ շրջանի շերիֆի օգնական:
Ոստիկանությունից հայտնել են, որ 59-ամյա Սիգալը ինքն է առաջարկել իր օգնությունը շրջանի կարգ ու կանոնի ապահովման գործում, որը գտնվում է Մեքսիկայի սահմանի մոտ:
Այդ հայտարարությունից հետո, շերիֆի օգնականները ժամանել են Լոս-Անջելես, ուր բնակվում է Ս. Սիգալը, որպեսզի հասկանան, թե որքան լուրջ են դերասանի հայտարարությունները:
Սպասվում է, որ Սիգալը գործի կանցնի հաջորդ տարվա հունվարին, իսկ դերասանի պարտականությունների ողջ ցանկը կպարզվի հետագայում: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը: