19/10/2011 12:18
Իսկանդարյան. Ադրբեջանը զգուշանում է Հայաստանից և Արցախից
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց Ադրբեջանից հնչող ռազմաշունչ հռետորաբանության շուրջ և հիշեցնելով, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հինգ հարյուր մլն-ով ավելի է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն, նշեց, որ թեև իր ռազմական բյուջեով հպարտանում է, սակայն զգուշանում է և’ Հայաստաից, և’ Արցախից:
«Հայաստանը և Ղարաբաղը վտանգավոր են Ադրբեջանի համար»,- շեշտեց քաղաքագետը և հավելեց, որ Ադրբեջանում ենթադրում են, որ Հայաստանը և Ղարաբաղը կարող են փոխրաձգություն նախաձեռնել սահմանին:
Ա. Իսկանդարյանը հարց տվեց, թե ինչու է Ադրբեջանը որոշել պատ կառուցել Արցախի և Ադրբեջանի սահմանին` պաշտպանելու ադրբեջանցի խաղաղ բնակչությանն և զինվորներին, թե պատ է որոշել կառուցել, որ հետո այն քանդի կամ հարձավի:
Այդ պատը ինչ մտադրությամբ էլ որ կառուցված լինի, ըստ նրա, Ադրբեջանը հաշտվել է սահմանին ներկա իրավիճակի հետ: