20/10/2011 11:30
Եմենում նավթամուղի վրա տեղի է ունեցել հզոր պայթյուն
Եմենի Մաարիբ նահանգում, որը գտնվում է մայրաքաղաք Սանայից դեպի արևելք, տեղի է ունեցել հզոր պայթյուն, իսկ տեղական իշխանություններն այն արդեն իսկ որակել են որպես ահաբեկչություն և պատասխանատվությունը դրել են տեղական ցեղերից մեկի մարտիկների վրա:
Եմենի կառավարությունը հայտարարել է, որ դա արդեն 5-րդ հարձակումն է մեկ ամսվա ընթացքում այդ նավթամուղի վրա, որը կապում է Մաարիբի հանքը Ռաս-Իսա նավահանգստի հետ:
Նշենք, որ զոհերի և վիրավորների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: