21/10/2011 10:47
Հունաստանում ցույցերի ժամանակ 1 մարդ է զոհվել
Առնվազն մեկ մարդ է զոհվել երեկ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև բախումների ժամանակ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Անաստասիոս Կուրակիսը:
Տեղեկատվության համաձայն, տասնյակ ցուցարարներ բժշկական օգնության են դիմել այն բանից հետո, երբ հարյուրավոր անարխիստներ հաձակում են գործել երկրի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած կոմունիստների վրա: Բախումները կանխելու համար, ոստիկանական ուժերը արցունքաբեր գազ են կիառել:
Նշենք, երեկ Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել բողոքելու պետական ծառայողների վերաբերյալ օրենքի նախագծի դեմ, որն այդ պահին քննարկվում էր խորհրդարանում: