21/10/2011 09:52
Քադաֆիի վրա կրակել է 18-ամյա զինծառայող
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի վրա նախօրեին կրակել է «Լիբիայի փրկության ազգային ճակատի» 18 - ամյա զինծառայող Ահմեդ Շայբանին:
Twitter-ի իր բլոգում նույն այդ կուսակցության մեկ այլ անդամ Մուհամեդ Ալի Աբդալլան գրել է. «Երիտասարդը, որը սպանել է Քադաֆիին, 18-ամյա Ահմեդ Շայբանին է, ով նոր հերոս է»:
Հիշեցնենք, որ նախօրեին Քադաֆին Սիրթ քաղաքում Լիբիայի անցումային ազգային խորհրդի զինվորների կողմից ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ մահացել՝ վնասվածքների հետևանքով: Լիբիայի անցումային ազգային խորհուրդը խոստացել է Քադաֆիի մահվան մանրամասները հայտնել այսօր: