«Ուսուցիչներին ստիպում են համաձայնել ցածր աշխատավարձին»
07/12/2011 17:33

«Ուսուցիչներին ստիպում են համաձայնել ցածր աշխատավարձին»

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հարց բարձրացրեց, թե Գեղարքունիքի ու Արարատի մարզպետարանից ահազանգեր է ստացել, որ ուսուցիչներին ստորագրել են տալիս փաստաթղթեր` վերջիններիս աշխատավարձը գալիք տարում իջեցնելու մասին:

Պատգամավորին արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` ասելով` «կխնդրեի կոնկրետ օրինակներ ահազանգերի հետ կապված, որ կարողանայի արձագանքել»:

«Գեղարքունիքի ու Արարատի մարզից ունեմ ահազանգ, որ ուսուցիչներին ստորագրել են տալիս նման թուղթ, որ ես համաձայն եմ` 2012 թվականին աշխատավարձս պակասի այսքան չափով»,- ասաց Ա.Բաշխյանը` հավելելով, որ անուններ նշել չի կարող:

«Կպարզենք անպայման, մենք ոչ մեկին նմանատիպ հանձնարարություն չենք տվել: Դուք կոնկրետ մարզ եք մատնանշում, անպայման կպարզենք»,- ասաց Ա.Գևորգյանը: 

«Ուսուցիչներին ստիպում են համաձայնել ցածր աշխատավարձին»