14/12/2011 12:25
Ցեղասպանությունը ժխտողների համար 45.000 եվրո տուգանք
Ֆրանսիայի սենատում դեկտեմբերի 22-ին քննարկվելու է ցեղասպանությունների (այդ թվում և` հայոց) ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով նախատեսվում է ժխտողների համար 45.000 եվրո տուգանքի սահմանում և մեկ տարի ազատազրկում:
Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատի իրավական հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին ընդունել էր Վալերի Բոյերի ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ տարածել էր հաղորդագրություն` հույս հայտնելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները վնասող այդօրինակ քայլերը շարունակություն չեն ունենա, և Ֆրանսիան կառուցողական ներդրում կունենա, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա պատմական բնույթի տարաձայնությունը հարթվի երկխոսության ճանապարհով: