.jpg)
15/12/2011 19:59
Փոխգնդապետ Նիկոլայ Ավագիմյանին շնորհվել է գնդապետի կոչում
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Նիկոլայ Ավագիմյանին շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախգահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: