.jpg)
Պայթյուն Մոսկվայում. Տուժել են նաև հայեր
Հունվարի 9-ին պայթյուն էր տեղի ունեցել Մոսկվայի հարավարևմտյան հատվածում գտնվող իտալական ռեստորաններից մեկում: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պայթյունը տեղի է ունեցել ռեստորանի անձնակազմի կողմից գազի շահագործման անվտանգության կանոնների խախտման արդյունքում:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, 22 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանադանոց. տուժածներից մի քանիսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Լրատվամիջոցների հրապարակած տուժածների ցանկում կան մի քանի հայեր` 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանը, ռեստորանի աշխատակից 36-ամյա Սիրանուշը Եղոյան, ինչպես նաև, ենթադրաբար, մեկ ընտանիքի անդամներ Նիկա, Վիկտորիա և Սվետլանա Աղաջանովաները:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հաղորդել է, որ Ռուսաստանի կողմից հայկական կողմը դեռ չի ստացել Մոսկվայում ռեստորաններից մեկի պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տվյալների պաշտոնական հաստատում և միջադեպի հետևանքով 5 հայ տուժած լինելու հանգամանքը ոչ պաշտոնական տվյալ է: