.jpg)
«Բոմժ»-ի պատմությունը. պարզաբանում է նախարարը
Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ հունվարի 19-ին կառավարության շենքի առջև քաղաքացուն «բոմժ» անվանելու միջադեպին:
«Իսկ դուք գիտե՞ք, թե ով է այդ քաղաքացին, նա տարիներ շարունակ դուրս չի գալիս մեր նախարարությունից»,- ասաց նախարարը և հավելեց, որ նա անընդհատ խնդրում է` իրեն ծերանոց ուղարկել, սակայն քաղաքացին կենսաթոշակային տարիքի չէ, ըստ կարգի, նրան չի հասնում:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ քաղաքացին իրեն դիմել և ներկայացել է` բոմժ. «Ի՞նչ պիտի ասեի»,- հարցնում է նա և հավելում, որ ասել է` «եթե դու բոմժ ես և ուզում ես հայտնվել ծերանոցում, չես կարող»:
Իսկ քաղաքացուն անհրաժեշտ էր ոչ թե անտունների համար նախատեսված կացարան, որտեղ պահում են 60 օր, այլ` ծերանոց. «Օրենքն այդ է, ես ի՞նչ կարող եմ անել»,-ասաց Ա. Գրիգորյանը: