Արման Փաշիկյանը Մաշհադում մրցակցությունից դուրս էր
24/02/2012 19:28

Արման Փաշիկյանը Մաշհադում մրցակցությունից դուրս էր

Գրոսմայստեր Արման Փաշիկյանն Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 8 միավորով գրավեց 8-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էին 139 շախմատիստներ:

Միաժամանակ անցկացված կանանց մրցաշարում Հայաստանի չեմպիոնուհի գրոսմայստեր Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 46 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սոֆիկո Խուխաշվիլին (Վրաստան):
 

Արման Փաշիկյանը Մաշհադում մրցակցությունից դուրս էր