ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ դերակատարում ունենալ ԼՂ հարցում
27/02/2012 15:11

ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ դերակատարում ունենալ ԼՂ հարցում

ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ դերակատարում  ունենալ Ադրբեջանին և ՀՀ-ին աջակցելու գործում` ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Ք.Էշթոնի խոսքերով, ԵՄ-ն անմիջականորեն չի հանդիսանում խնդրի կարգավորման միջնորդ, սակայն ԵՄ-ն տարածաշրջանում նշանակել է հատուկ ներկայացուցիչ` Ֆիլիպ Լեֆորին: «Գլխավոր թեմաներից մեկը դառնալու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Մենք կքննարկենք, թե ԵՄ խորհուրդն ինչ կարող է անել այդ կապակցությամբ», ասել է Քեթրին Էշթոնը: 

Այդ մասին հաղորդում է «կավկազ-նյուզ.ինֆո»(«kavkaz-news.info») կայքը: 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Հարավային Կովկասում` Ադրբեջանում, ՀՀ-ում, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները:


 

ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ դերակատարում ունենալ ԼՂ հարցում