Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ մտավորականների
29/03/2012 19:58

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ մտավորականների

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է «Ռուսական խոսքի օրերի» շրջանակներում Ռուսաստանից և Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանարպետության նախագահի աշախտակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել է հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին՝ այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա խորացման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ մտավորականների