.jpg)
Մանթաշյանցի արձանը` ապամոնտաժված խանութների տեղում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշյովը հանդիսավորությամբ բացել են բարերարի արձանը, որը կանգնեցվել է Երևանի Աբովյան փողոցում, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ:
Արձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:
Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար:
«Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ հրավիրելով մեզ Երևան՝ հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բամանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցութույունը»,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աբովյան փողոցում արձանը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ճիշտ այն վայրում, որտեղից ամիսներ առաջ ապամոնտաժվել էին որպես խանութներ գործող ժամանակավոր կառույցները: