Սամվել Նիկոյանը հանդիպել է տնտեսագիտական համալսարանի ուսանողներին
18/04/2012 19:12

Սամվել Նիկոյանը հանդիպել է տնտեսագիտական համալսարանի ուսանողներին

«Պետությունը որդեգրել է հարկային արտոնությունները նվազագույնի հասցնելու քաղաքականություն: Փոխարենը փոքր բիզնեսի համար բարենպաստ միջավայր կարող են ստեղծել մրցակցային հավասար պայմանները»,- այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` խորհրդարանի նախագահը, համաձայնելով օրենքների հստակ ձևակերպումների անհրաժեշտության հարցում, պարզաբանել է, որ բոլոր խնդիրները չեն կարող ստանալ օրենսդրական կարգավորում, այդ իսկ պատճառով առավել մանրամասն լուծումներ են տրվում ենթաօրենսդրական ակտերով, ինչպես ողջ աշխարհում:
 

Սամվել Նիկոյանը հանդիպել է տնտեսագիտական համալսարանի ուսանողներին