Դ.Ջամալյան. «Եթե կրակում են մեզ վրա, մենք պետք է պաշտպանվենք»
06/06/2012 13:53

Դ.Ջամալյան. «Եթե կրակում են մեզ վրա, մենք պետք է պաշտպանվենք»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, բացի հայտարարություններ անելուց, Հայաստանը ադրբեջանական սանձազերծումների դեմ պետք է նաև նախաձեռնողական մոտեցում դրսևորի։

«Հայտարարություններ արվել են։ Հայտարարություն արվում է կոպիտ խախտման վերաբերյալ։ Բայց այստեղ պետք է նշվի նաև, որ դեպքերի պատասխանատուն, ավելի անցանկալի դեպքերի զարգացման համար ադրբեջանական կողմը պետք է լինի։ Պետք է առիթն օգտագործենք նաև մեր պաշտպանվելու իրավունլքի իրացման գաղափարը միջազգային հանրությանը տեղ հասցնելու համար։ Որովհետև, եթե կրակում են մեզ վրա, մենք պետք է պաշտպանվենք։ Այդ կոնտեքստում պետք է խնդրին անդրադառնալ, որպեսզի հետո մեզ չմեղադրեն ագրեսիվ լինելու մեջ»,- նշեց ռազմական փորձագետը։

 

Դ.Ջամալյան. «Եթե կրակում են մեզ վրա, մենք պետք է պաշտպանվենք»