04/07/2012 18:26
Հովսեփյանը համաձայնել է ընդունել «Հարսնաքարի» հարցով բողոքողներին
ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել ընդունել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը:
ՀՀ դատախազության փոխանցմամբ` այսօր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նման առաջարկություն ներկայացվել նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին: Դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասել է, որ Մանուկյանը հրաժարվել է ընդունելությունից՝ պատճառաբանելով, որ բողոքի ակցիայի շրջանակներում նման հարց չեն բարձրացնում և որ ԱԺ 4 խմբակցությունների անունից է հանդիպման առաջարկություն ներկայացվել: Նրանք դիմել են ԱԺ նախագահին՝ իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդարանում հանդիպում կազմակերպելու համար: