04/07/2012 10:19
Առանց հասարակությունների մասնակցության` բակացությունները կձախողվի
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, ով երեկ ուշ երեկոյան ժամանել է Հայաստան, այսօր մասնակցում է «Հայաստանը Եվրոպայում» համաժողովին:Հերման վան Ռոմպոյը ողջունեց համաժողովի մասնակիցներին, ապա նշեց, որ իրեն հաճելի է Հայաստանում գտնվելը:
Նա գովելի համարեց նաև, որ համաժողովի թեման հետաքրքրություն է գտել հասարակության մոտ՝ նկատելով, որ բոլոր ոլորտներում քաղաքացիական հասարակության դերակատարումը շատ կարևոր է:
Խոսելով մասնավորապես Ղարաբաղյան կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության, ինչպես նաև դերակատարման մասին՝ Եվրոպական խորհրդի նախագահը նկատեց, որ ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակությունը մեծ դերակատարում ունի:
«Այս գործընթացում, առանց հասարակությունների լիարժեք մասնակցության, բակացությունները կարող են ձախողվել, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասաց Հերման վան Ռոմպոյը՝ կոչ անելով քաղաքացիական հասարակություններիին լինել ակտիվ:
Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին, պարոն Ռոմպոյն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել՝ աջակցություն ցուցաբերելով նաև ԵԱՀԿ ՄԽ ջանքերին:
«Մենք, սակայն, մեր նախաձեռնություններով ապավինում ենք նաև հասարակական կողմի աջակցությանը: Այդ կերպ մենք նպատակ ունենք նախապատրաստել բնակչություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` մասնավարոպաես ԼՂՀ-ում»,- ամփոփեց իր խոսքը Հերման վան Ռոմպոյը:
Հիշեցնենք, որ Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում:
Այսօր` հուլիսի 4-ին, Հայաստանից Հերման վան Ռոմպոյը կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 5-ին նա կլինի Ադրբեջանում: