06/08/2012 17:08
Հոկտեմբերին` ԴիջիԹեք Էքսպո 2012
Հոկտեմբերի 5-7-ը Երաևնում տեղի կունենա ԴիջիԹեքԷքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և մշտապես անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: «Digitec Expo» 2012 8-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, տեղի կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
Միջոցառման նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև
Հասարակությանը ներգրավել ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր:
ԴիջիԹեք ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Ցուցահանդեսի բաժիններն են ՏՀՏ/ԲՏ սարքավորումներ և համակարգեր, ՏՀՏ/ԲՏ կիրառումն առօրյա բիզնեսում, ՏՀՏ կրթություն, Էլեկտրոնային կառավարում, Համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, Նորարարական լուծումներ, ՏՀՏ աշխատանքային շուկա, Ֆինանսական/բանկային լուծումներ և այլն:
Ցուցահանդեսին կից միջոցառումներ են DigiLife սեմինարների շարք, Կրթական տոնավաճառ, Աշխատանքի տոնավաճառ, Armrobotics – Հայկական Ռոբոտների բաց մրցանակաբշխություն, Բացխաղ– Հայկական խաղերի զարգացման մրցույթ: