Արամ Գ. Սարգսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվի
21/08/2012 15:17

Արամ Գ. Սարգսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվի

«Երկրում պետք է համակարգային փոփոխություններ իրականացվեն, այլապես ոչ մի ընտրություն որևէ փոփոխության չի հանգեցնի: Ինչպես անցել են խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ կանցնեն ՏԻՄ ընտրությունները, այսինքն՝ պետք չէ ակնկալել ինչ-որ փոփոխություն: Նախագահական ընտրություններն էլ կտարբերվեն մյուսներից, եթե լինի մրցակցություն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ընտրություններին` ասաց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Արամ Գ. Սարգսյանը։

«Գործող Նախագահն, օգտվելով իր լծակներից, ցուցաբերելով կամք, կարող է երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել»,- ընդգծեց Դեմկուսի ղեկավարը։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելուն, Ա. Սարգսյանը հայտարարեց, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին նա իր թեկնածությունը չի առաջադրի։

Իսկ թե ո՞ւմ կսատարի Դեմկուսն առաջիկա նախագահաան ընտրություններում՝ պատասխանն այսպիսին էր. «Եթե գործող Նախագահն այժմ սկսի փոփոխություններ իրականացնել, ու դրանք տան իրենց արդյունքները, մեր կուսակցությունը նախագահական ընտրություններում կսատարի նրան»:


 

Արամ Գ. Սարգսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվի