Արա Հարությունյանը`ԼՂՀ վարչապետ
14/09/2012 17:32

Արա Հարությունյանը`ԼՂՀ վարչապետ

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին:

Համաձայն հրամանագրի`  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից:

 

Արա Հարությունյանը`ԼՂՀ վարչապետ