Շրջանառության մեջ կդրվի մարտի մեկի դեպքերի հանձնաժողովի նախագիծ
26/09/2012 15:58

Շրջանառության մեջ կդրվի մարտի մեկի դեպքերի հանձնաժողովի նախագիծ

Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը վաղը պաշտոնապես շրջանառության մեջ կդնի 2008 թ. մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը,- հասյտատարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Հանձնաժողովը պետք է 2008-ի մարտի 1-2-ի սպանությունների վերաբերյալ եզրակացություն ներկայացնի դատարան, պարզի դրանց կատարման բացահայտման գործում ՀՀ ոստիկանության, Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործողությունների օրինականությունը: Իրենց խնդիրներն են լինելու` ուսումնասիրել 2008 թ, սպանությունների, հրազենային և այլ մարմնական վնասվածքների հանգամանքները, դրան նպաստող հանգամանքները, դրան պետական պաշտոնաների ունեցած առնչությունները:

Հանձնաժողովի իրավունքներից է լինելու հարցումներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատախազությանը, որոնք սեղմ ժամկետներում պետք է անհրաժեշտ տեղեկատվություն հրապարակեն, ինչպես նաև կարող են հանդիպել պաշտոնատար անձանց և քաղաքացիներին` նրանցից պատասխաններ ստանալու համար, ինչպես նաև կալանվորվածներին, ներգրարվել մասնագետների և փորձագետների:

Ջհանգիրյանի խոսքով, հանձնաժողովում յուրաքանչյուր խմբակցությունից պետք է ընդգրկված լինի մեկ անդամ: Նրա հավաստմամբ, դեռևս նրանց հետ բանակցություններ չեն տարվել, և կսկսվեն որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելուց անմիջապես հետո: «Եթե նրանք չմիանան, դա կխոսի այդ դեպքերի մասին նրանց գնահատականի մասին»,-ասաց նա:

Ջհանգիրյանի խոսքով` այս գործի ուսումնասիրությամբ զբաղվող նախորդ և առաջարկվող հանձնաժողովները բովանդակային առումով տարբերվում են:

Նշենք, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը գլխավորում էր ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Շրջանառության մեջ կդրվի մարտի մեկի դեպքերի հանձնաժողովի նախագիծ