Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է ցույցի
29/09/2012 17:41

Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է ցույցի

«Վրացական երազանք» կոալիցիայի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Թբիլիսիի տարբեր շրջաններից շարժվում են դեպի քաղաքի կենտրոն` Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա վերջին նախընտրանական հավաքը:

«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` փորձագետները կարծում են, որ ընդդիմությունը այդ երթով և ցույցով փորձում է ցույց տալ, որ ավելի շատ կողմնակիցներ ունի, քան իշխող «Միացյալ ազգային շարժումը», որը նախօրեին հավաքել էր մոտ 70.000 կողմնակիցներին Թբիլիսիի կենտրոնական մարզադաշտում:

  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները:

 

Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է ցույցի