Շակիրան բացահայտել է իր երեխայի սեռը
03/10/2012 10:31

Շակիրան բացահայտել է իր երեխայի սեռը

Կոլումբիացի երգչուհի Շակիրան գերմանական հեռուստատեսության եթերում բացահայտել է, որ սպասում է «փոքրիկ տղայի»: Տեղեկանում ենք «7sur7» կայքից:

«Փոքրիկ տղան է», որ մուտք կգործի Շակիրայի և նրա զուգընկերոջ՝ ֆուտբոլիստ Հերարդ Պիկեի կյանք:

Երգչուհին, ով ֆինանսավորում է Կոլումբիայում նոր դպրոցի կառուցումը, հույս է հայտնել, որ իր տղան «կփոխի աշխարհը»:

Նշենք, որ Բարսելոնի խաղացող Հերարդ Պիկեի հետ 2 տարվա հարաբերություններից հետո Շակիրան հայտարարեց իր հղիության մասին:

 

Շակիրան բացահայտել է իր երեխայի սեռը