.jpg)
Թուրքիան հրետակոծել է Սիրիան
Թուրքիան չորեքշաբթի կրակ է բացել սիրիական տարածքի ուղղությամբ` ի պատասխան սահմանին տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ ռումբերի ընկնելու հետևանքով զոհվել են հինգ և վիրավորվել 10 մարդ: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական կառավարության մամլո ծառայությանը:
«Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հրետանային կրակ է բացվել։ Սիրիայի սահմանին տեղակայված մեր զինված ուժերը, մարտական կիրառության կանոնների համաձայն, անմիջապես պատասխան հարված են հասցրել: Ռադարի կողմից հայտնաբերված սիրիական թիրախներին հրետանային հարված է հացվել, թիրախները խոցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: