Պ.Հայրիկյան.Օսկանյանի կալանավորումը կհամարեմ քաղաքական հետապնդում
09/10/2012 11:15

Պ.Հայրիկյան.Օսկանյանի կալանավորումը կհամարեմ քաղաքական հետապնդում

«Վարդան Օսկանյանը միացել է այն 3 միլիոն ՀՀ քաղաքացիներին, որոնք անձեռմխելիություն չունեն և դրանից պետք չի շատ տխրել»,-այսօր լրագրողներների հետ հանդիպմանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին` ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ չպետք է անընդհատ շեշտել, որ Օսկանյանը երկար տարիներ եղել է ԱԳ նախարար, քանի որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև.«Նույն կերպ Վարդան Օսկանյանի կառավարությունը հետապնդումներ էր իրականացնում նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ»:

Հայրիկյանի խոսքերով, եթե Օսկանյանը կալանավորվի, ապա դա ահազանգ կլինի բոլորի համար.«Գոյություն ունի անմեղության կանխավարկած, մինչև դատարանի կայացած որոշումը, մարդ համարվում է անմեղ:Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ կալանք կիրառվի, ապա ես կհամարեմ, որ դա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ»:
 

Պ.Հայրիկյան.Օսկանյանի կալանավորումը կհամարեմ քաղաքական հետապնդում