Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում փոխում է դպրոցական համակարգը
10/10/2012 10:35

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում փոխում է դպրոցական համակարգը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիային սպասվում է դպրոցական համակարգի բարեփոխում՝ վերակազմավորում:

«Եվրոմագ.ռու»-ի փոխանցմամբ, Օլանդը առաջարկում է չեղյալ համարել տնային առաջադրանքները, անցնել շաբաթական 4,5 օրյա ուսուցման համակարգի, ինչպես նաև աշակերտներին չթողնել նույն դասարանում: 

Օլանդը նշել է, որ դպրոցը պետք է վերափոխվի և այն կվերափոխվի. «Ֆրանսիայում գլխավոր արժեքներն են «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», և դպրոցական ծրագիրը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրի համար:

Նախագահը կառավարությանը և կրթական համակարգին 1 ամիս ժամանակ է տվել, վերոնշյալ փոփոխությունների իրականացման համար:

Օլանդի ծրագրի համաձայն 2013թ.ից Ֆրանսիայում դպրոցները պետք է գործեն նոր համակարգով: 
 

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում փոխում է դպրոցական համակարգը