7-րդ ամենամյա «Նուռ» ֆիլմի փառատոնը Կանադայում
23/10/2012 10:20

7-րդ ամենամյա «Նուռ» ֆիլմի փառատոնը Կանադայում

Հոկտեմբերի 18-21-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է 7-րդ ամենամյա «Նուռ» («Pomegranate») ֆիլմի փառատոնը:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է ավելի քան 10 երկրների արտադրության շուրջ 20 ֆիլմ, որոնց թվում էին Disney-ի «Brave» անիմացիոն ֆիլմը (պրոդյուսեր` Քեթրին Սարաֆյան), Նիկոլաս Տաքիանի «Ազատ»-ը և հայ-հոլիվուդյան առաջին համատեղ բլոկբաստեր «Lost & Found in Armenia» կինոնկարը, որի ցուցադրությունը ֆիլմի համաշխարհային պրեմիերան էր:

7-րդ «Նուռ» փառատոնը շռնդալից հաջողություն է ունեցել:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, ողջունելով փառատոնի հյուրերին, ներկայացրել է Հայաստանի հարուստ կինոպատմությունը:
 

7-րդ ամենամյա «Նուռ» ֆիլմի փառատոնը Կանադայում