Փառատոները զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովում
13/11/2012 13:18

Փառատոները զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովում

Այսօր էկոնոմիկայի փախնախարար Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու հնարավորություններից, որոնցից են տեղական փառատոները` Արենիի գինու, Ախթալայի խորովածի և այլն:

Նրա խոսքով, թեև զբոսաշրջիկներին գրավում են հայկական եկեղեցիները, պատմությունը, սակայն նրանք ցանկանում են ժամանցային, տեղական միջոցառումներ, իսկ այդ առումով փառատոները խիստ կարևոր են և պետությունն իր աջակցությունն է ցուցաբերում դրանց:

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ այս տարի անցկացված փառատոներին զբոսաշրջիկների 30-40 տոկոսով ավելացում է արձանագրվել և որպեսզի այս ավանդույթը պահպանվի, որոշվել է Գյումրիում հաջորդ տարի նշել արվեստների և արհեստների փառատոնը:

Գյումրին միշտ էլ առանձնացել է արվեստի և արհեստների նկատմամբ իր վերաբերմունքով և, ըստ բանախոսի, կան լուրջ ավանդույթների կրողներ` դարբիններ, քարտաշներ, փայտագործներ, կամրաջաշինարարներ, նաև կառքերի, դուդուկի, պոեզիաի, հումորի վարպետներ. «Գյումրիին տուրիզմի փառատոնով նոր շունչ ենք տալու, փրկելու ենք նաև տարիքն առած մասնագետներին»:

«Գյումրին պետք է արթնացնենք»,- փոխանցեց Արա Պետորսյանը:
 

Փառատոները զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովում