.jpg)
Փոխնախարար. Պետք է թմբկահարել` Հայաստանը անվտանգ երկիր է
Չինաստանը Հայաստանի հետ սկսել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի շուրջ բանակցությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Փոխնախարարը կարևորեց անվտանգ զբոսաշրջային երկիր ունենալու կարգավիճակը, քանի որ շատ եվրոպական զարգացած երկրներում, թաղամասեր կամ վայրեր կան, որտեղ զբոսաշրջիկների համար անվտանգ չէ, իսկ Հայաստանը, նրա խոսքով, այդ առումով հանգիստ է:
«Մենք պետք է թմբկահարենք, որ Հայաստանը զբոսաշրջության տեսակետից ապահով և վստահելի երկիր է»,- ընդգծեց Ա. Պետրոսյանը և հավելեց, որ հաճախ զբոսաշրջիկի համար կարևորվում է ապահովածությունը, քան հարմարավետությունը:
Նշվեց, որ բացի Չինաստանից, Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու շուրջ բանակցություններ է վարում միաժամանակ մի քանի երկրների հետ, այդ թվում Շրի Լանկայի, Հորդանանի, Իսպանիայի և այլն, որը փոխնախարարի փոխանցմամբ, աննախադեպ է: