Եվրասիական Միությունը Խորհրդային Միության վերականգնման փորձ է
20/11/2012 16:34

Եվրասիական Միությունը Խորհրդային Միության վերականգնման փորձ է

Եվրասիական միությունը Խորհրդային Միության վերականգնման փորձ է: «ԵՄ-Հայաստան ինտեգրում. Պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձևավորում» թեմայով սեմինարի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստան-Եվրասիական Միություն համագործակցությունը որոշակի խոչընդոտ չի լինի՞ Հայաստան-ԵՄ համագործակցության ճանապարհին, նման կարծիք հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը:

Եվրամիությունը, նրա խոսքով, ունի մոտ 60 տարվա փորձ, քաղել է բազմաթիվ դասեր իր կատարած սխալներից, Հայաստան-ԵՄ ունեն 20 տարվա համագործակցության պատմություն, որը գնալով ավելի է ամրանում. «Մինչդեռ Եվրասիաական Միության ստեղծման մասին սկսել են խոսել վերջին տարիներին, ու, ըստ ծրագրի, այն պետք է ստեղծվի 2015 թվականին»:

Նա ընդգծեց, որ  Հայաստանը դեռ ժամանակ ունի` մտածելու, թե որ կառույցն է իր համար իրոք շահեկան: Օ. Սիմոնսն ասաց, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն ավելի շատ ուղղված է դեպի Եվրամիություն: 

Եվրասիական Միությունը Խորհրդային Միության վերականգնման փորձ է