Սիբիրախտի դեպքերն ավելացել են
20/11/2012 12:15

Սիբիրախտի դեպքերն ավելացել են

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքում խոշոր եղջերավոր կենդանու անկում էր գրանցվել, նմուշառում էր իրականացվել, ուղարկվել փորձաքննության: Այսօր արդեն պարզ է դարձել, որ կենդանին սիբիրախտ է եղել: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը:

Նա նաև հավելեց, որ սիբիրախտի մեկ դեպք է արձանագրվել շաբաթ օրը Հրազդան քաղաքում, ևս մեկ դեպք` կիրակի օրը` Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում:

Բ. Պիպոյանը փոխանցեց, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ սիբիրախտի բռնկումից հետո, Հրազդան և Զովունի համայնքներում դեպքեր չէին գրանցվել: Սիբիրախտի դեպքեր հաստատվել էր Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում:
 

Սիբիրախտի դեպքերն ավելացել են