.jpg)
23/11/2012 14:33
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները`Մոսկվայում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվա են ժամանելու սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ իրենք Մոսկվայում ընդունելու են սիրիական ներքին ընդդիմության պատվիրակությանը:
Պատվիրակության մեջ է լինելու Ազգային համակարգող կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև քրդական ընդդիմության ներկայացուցիչները: