Արցախում հարգել են 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը
07/12/2012 15:12

Արցախում հարգել են 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը

Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցի կապակցությամբ`  այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Արցախում հարգել են 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը