Gallup. Երևանի բնակիչների 69%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից
14/12/2012 10:30

Gallup. Երևանի բնակիչների 69%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն 2012-ի նոյեմբերին Երևանի բնակիչների շրջանում հարցում են անցկացրել: Հարցման մասնակիցները գնահատել են ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից մեկ տարվա ընթացքում տարված աշխատանքները։

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 10-20 ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1066 քաղաքացի։

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Երևանի բնակիչները վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների աշխատանքները՝ 69%-ը պատասխանել է դրական (17% լիովին դրական, 52% ավելի շուտ դրական), 25%-ը նշել է, որ աշխատանքները փոփոխություն չեն կրել և 5% գնահատել է բացասական։

Մյուս հարցը, որ տրվել էր բնակիչներին՝ թե ինչպիսի՞ն է դարձել Երևանի երթևեկությունը արագաչափերի տեղադրումից հետո, 59%-ը նշել է, որ առավել անվտանգ (10% առավել անվտանգ և 49% ավելի շուտ անվտանգ), 28%-ը նշել է, որ չի փոխվել ոչինչ, 6%-ը նշել է, որ երթևեկությունը դարձել է առավել վտանգավոր։ Ըստ վարորդների 37%-ի, նրանց մեքենա վարելու ոճը արագաչափերը տեղադրելուց հետո փոփոխվել է։

 

Gallup. Երևանի բնակիչների 69%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից