Նորաստեղծ կուսակցությունը կաջակցի նախագահի թեկնածուներից մեկին
14/12/2012 13:20

Նորաստեղծ կուսակցությունը կաջակցի նախագահի թեկնածուներից մեկին

«Կուսակցությունը գտնվում է իր կազմավորման փուլում և մենք ցանկանում ենք լուծել երիտասարդության առջև ծառացած խնդիրները: Մենք զբաղվելու ենք նաև կրթությանը վերաբերվող խնդիրներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» ստեղծմանը և կուսակցության առջև դրված խնդիրներին, ասաց «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» նախագահ Վաղարշակ Հակոբյան:

Կուսակցության առաջին համագումարը նախատեսվում է գումարել մեկ կամ երկու ամսից:

«Մենք ունենք մի քանի հարյուր կողմնակիցներ և փորձելու ենք նորանոր անդամներ ներգրավել»,-ասում է Հակոբյանը, ավելացնելով, որ կուսակցության ֆինանսական աղբյուրները գոյանալու են անդամավճարներից և իրենք «կախում չունեն ոչ մեկից»:

Կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ կուսակցության հիմքը կազմում է երիտասարդությունը և իրենց նպատակն է հայրենիքի խնդիրները լուծելու պատրաստակամություն ունեցող երիտասարդներին միավորել:

«Մենք վերջանականապես կհայտարարենք նախագահական ընտրություններին որևէ թեկնածուին աջակցելու մասին մեր կուսակցության` առաջիկայում սպասվող համագումարից հետո»,-ասաց Մ. Հայրապետյանը: 

Նորաստեղծ կուսակցությունը կաջակցի նախագահի թեկնածուներից մեկին