Հայաստանում համայնքները գյուղատնտեսներ չունեն
14/12/2012 11:48

Հայաստանում համայնքները գյուղատնտեսներ չունեն

«Հայաստանում յուրաքանչյուր համայնք չունի գյուղտանտես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նա նաև չկարողացավ կոնկրետ հստակեցնել, թե այսօր որքան գյուղատնտես է աշխատում, այն պարզ պատճառով, որ նախարարությունը նման թիվ չունի:

Փոխնախարարը հորդորեց համայնքապետերին համայնքի մեկ հաստիքը տրամադրել գյուղատնտեսի մասնագիտության համար, սակայն միաժամանակ շեշտեց, որ հաճախ այս պաշտոնում աշխատում է ոչ մասնագետը:

Գ.Պետրոսյանը, փորձելով ամփոփել գյուղատնտեսների թիվը, նշեց, որ հնարավոր է մարզերում երեք-չորս գյուղատնտեսներ լինեն, որոնց թվաքանակը, ըստ նրա, բավարար չէ. «Գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտին ուղղված ցուցումները «փորձում են իրականանցել» որոշ մարզային կառույցների, ՀԿ-ների միջոցով, քանի որ այն անձը, ով պետք էր անհարժեշտ խորհուրդները տար` համայնքները չունեն»: 

Հայաստանում համայնքները գյուղատնտեսներ չունեն