Կոմունիստ.Թե ինչ է եղել, գիտեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը
17/12/2012 14:08

Կոմունիստ.Թե ինչ է եղել, գիտեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը

«Իշխանությունը ձգտում է մաքրել քաղաքական դաշտը, և իր ճանապարհն ավելի հարթ դարձնել: Ներկայում նախագահի թեկնածուներ են առաջադրվում մարդիկ, որոնք քաղաքական դաշտում երբևէ գործունեություն չեն ծավալել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: 

«Ընտրություններից հետո երկրում ոչինչ չի փոխվելու: Նախագահական ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան ազգակցական խորհրդարանական ընտրությունները: Առաջիկայում էլի կլինեն առաջադրումներ, հետագայում կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որտեղ բախումներն ու կեղծիքներն անխուսափելի կլինեն»,- ասաց երկրի գլխավոր կոմունիստը ` հավելելով, որ  չկա գաղափարախոսություն ու նպատակային ծրագիր: 

Խոսելով  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին` Ռ.Թովմասյանն ասաց,  որ իրական պատճառը երբեք չի հրապարակվի, «բայց դրա մասին, երևի թե,  գիտի երկու մարդ՝  Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը:

«Ես չեմ ուզում մտնել այդ կուսակցության ֆունկցիաների մեջ: Սա իրենց ներքին խնդիրներն են, իրենք պետք է պարզեն: Իսկ թե ում պետք է ընտրեն այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը խորհրդարանական ընտրություններին տվեցին ԲՀԿ-ին, պարզ է՝ նրան, ով որ ավելի շատ փող կտա»,- եզրափակեց իր խոսքը կոմունիստը:

Կոմունիստ.Թե ինչ է եղել, գիտեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը