Իրանն առաջարկում է Սիրիայում անցկացնել արտահերթ ընտրություններ
18/12/2012 09:09

Իրանն առաջարկում է Սիրիայում անցկացնել արտահերթ ընտրություններ

Իրանի արտգործնախարարի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել է, որ Իրանն առաջարկում է Սիրիայում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

ՌԲԿ-ի փոխանցմամբ, Աբդոլահիյանը նշել է, որ Իրանի առաջարկությունները Սիրիայի հարցում բաղկացած են 6 կետից:

Նրա խոսքերով, սկբզից Սիրիայում պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական, այնուհետև նախագահական ընտրություններ, իսկ Բաշար Ասադը հանդիսանում է և շարունակելու է հանդիսանալ Սիրիայի օրինական նախագահը:
 

Իրանն առաջարկում է Սիրիայում անցկացնել արտահերթ ընտրություններ