Ռուսաստանում «գունավոր հեղափոխություններ»-ի նախադրյալներ չկան
18/12/2012 10:05

Ռուսաստանում «գունավոր հեղափոխություններ»-ի նախադրյալներ չկան

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ՌԴ-ում «գունավոր հեղափոխություններ»-ի նախադրյալներ չկան և իշխանությունները թույլ չեն տա այդպիսի զարգացումներ:

«Նեզավիսմայա գազետա»-ի փոխանցմամբ, Պատրուշևը նշել է, որ «գունավոր հեղափոխություններ»-ը ներկրվում են դրսից, իսկ դրանց սցենարները մանրակրկիտ մշակված են արևմտյան փորձագետների կողմից:

Նրա խոսքերով, նախորդ տարվա աշնանը Ռուսաստանը դարձել էր երկրի ներքին հարցերում տեղեկատվական, կազմակերպչական և այլ արտաքին միջամտությունների փորձադաշտ:
 

Ռուսաստանում «գունավոր հեղափոխություններ»-ի նախադրյալներ չկան