.jpg)
Գալիք նախագահական ընտրությունները՝ մեկ մարդու հաղթարշավ
«Հայաստանում պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, քանի որ գալիք նախագահական ընտրությունները նմանվելու են մեկ մարդու հաղթարշավի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառանալով ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներին և 2013թ.-ի նախագահական ընտրություններին` ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր քաղաքական և գաղափարական մրցակցություն նախագահական ընտրություններում չի սպասվում:
«Նախագահը պետք է երկիրը նախապատրաստի համակարգային փոփոխությունների` նախագահական ընտրություններից հետո, իսկ ՀՀԿ-ի ծրագիրը նման է միայն բարի ցանկությունների»,-ասում է Ա.Սարգսյանը:
Նրա խոսքերով, արտագաղթի վերաբերյալ սկսեցին խոսել և՛ նախագահը, և՛ վարչապետը, սակայն չեն պակասում արտագաղթ ծնող պատճառները. այսօր մի նոր խնդիր է առաջացել՝ վարորդներն են ցանկանում լքել երկիրը` ցածր աշխատավարձերի պատճառով:
Քաղաքական դաշտում պետք է գործեն գաղափարներ կրող անձինք, և, ըստ Սառգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմամբ նախագահական ընտրություններում կարող է որոշակի ինտրիգ առաջանալ:
Անդրադառնակով գալիք նախագահական ընտրություններին ՀԴԿ-ի մասնակցությանը` Սարգսյանը նշեց, որ իրենք առանձին թեկնածուով չեն մասնակցելու նախագահական ընտրություններին, իսկ որևէ մեկին աջակցելու հարցը դեռևս քննարկվելու է կուսակցության կողմից: