.jpg)
ՀՀԿ պատգամավորը դատապարտում է գաղտնալսումը
«Միանշանակ նողկալի և խիստ դատապարտելի, քրեորեն հետապնդելի արարք է սա»,- լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Զուրաբյան-Օսկանյան առանձնազրույցի գաղտնալսմանը, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
ԱԺ պատգամավորը վստահ է, որ իշխանությունները հետամուտ կլինեն և կհայտնաբերեն հանցագործին. «Բարոյական նորմերի խատում է, և անկախ նրանից, թե քաղաքական շահ հետապնդում է թե ոչ, սա հակաբարոյական արարք է, որը պետք է պատժվի»:
Մ. Բադեյանը բացառում է, որ ձայնագրությունն արել է ԱԱԾ-ն՝ պատճառաբանելով, թե այդ կառույցն օրինապահ է և նման բան կարող է անել միայն դատարանի թույլտվությամբ: ԱԺ պատգամավորը կարծում է, որ նման բան կարող էր անել ցանկացած մարդ, ով «ասենք ունի հեռախոս»:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նման արարքը համարում է պետական դավաճանություն, հակաբարոյականություն: