Դիետոլոգ. Տոներին օգտագործեք դառը խմիչքներ
19/12/2012 16:01

Դիետոլոգ. Տոներին օգտագործեք դառը խմիչքներ

Դիետոլոգ Գայանե Ղազարյանը տոներին ավելորդ քաշ ձեռք չբերելու համար խորհուրդ է տալիս ուտել ամեն ինչ, բայց քիչ քանակությամբ:

Դիետոլոգի խոսքով՝ անհրաժեշտ է խուսափել անծանոթ սննդից, օգտագործել դառը համ ունեցող խմիչքներ, քանի որ քաղցը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

«Կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը: Պետք է շատ պարել, երգել և ուրախանալ: Անհրաժեշտ է օգտագործել այնքան սնունդ, որքան օրգանիզմը սովոր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիետոլոգը:

Տոնական օրերին թունավորումներից խուսափելու համար աղցանները պետք է պատրաստել քիչ քանակով, մայոնեզով կամ թթվասերով համեմել միայն մատուցելուց անմիջապես առաջ:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն ասաց, որ սունկն ու ալկոհոլը, ճարպոտ սնունդը ու չարազեղենը միասին օգտագործելու դեպքում կարող է թունավորում առաջանալ:
 

Դիետոլոգ. Տոներին օգտագործեք դառը խմիչքներ