.jpg)
Զուրաբյանը զգուշավոր է դարձել
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Օսկանյան-Զուրաբյան հանդիպման գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժված է. մոտ մեկ ժամանոց զրույցից հատվածներ է: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներին պատկանող Rich սրճարանում գաղտնալսման դեպքից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անգամ լրագրողների ձայնագրությունների դեպքում ավելի զգուշավոր է դարձել»:
Եթե թերթը Զուրաբյանից հետաքրքրվել է՝ շարունակելո՞ւ է Վարդան Օսկանյանի հետ հանդիպումները: «Իսկ ի՞նչ է փոխվել որ, թող իշխանությունները մտածեն իրենց հանցագործ գործողության մասին»,-հայտարարեց նա: «Տեսակետ կա, որ խոսակցության գաղտնազերծումը Լևոն Զուրաբյանի դեմ էր, քանի որ նա է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն: Հարցին, թե՝ պատրա՞ստ է լինել նախագահի թեկնածու, եթե նման որոշում կայացնի Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ ՀԱԿ-ը», Զուրաբյանը պատասխանել է, որ որևէ հիմք նման խոսակցությունների համար այս պահին գոյություն չունի: