.jpg)
Տիգրան Սարգսյանը վերանշանակվելո՞ւ է
ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, նման կարծիքի հիմք են հանդիսացել նրա` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կայացած հանդիպումները: Այցի ընթացքում նա հանդիպել է նաև «Հազարամյակների մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսի հետ: Նրանք քննարկել են առաջիկայում ՀՀ-ում այդ ծրագրի վերաֆինանսավորման հնարավորությունները: Բացի այդ, Տ.Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ վարչապետների դեպքում: Այդ հանդիպումները նկատի ունենալով` ՀՀԿ-ականների գերակշիռ մասը համոզված է, որ նա վերանշանակվելու է իր պաշտոնում: