Ճանապարհները հիմնականում անցանելի են
19/12/2012 09:25

Ճանապարհները հիմնականում անցանելի են

09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Սելիմի լեռնանցքը փակ է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
 

Ճանապարհները հիմնականում անցանելի են