Նոր կին թեկնածու է հայտնվել
20/12/2012 09:49

Նոր կին թեկնածու է հայտնվել

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել: Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են՝  Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) և Զարուհի Գարեգինի Հարությունյանը: Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նա բժիշկ է: 

Նոր կին թեկնածու է հայտնվել