.jpg)
Բագրատյանի առաջադրումը կախված է Տեր-Պետրոսյանի որոշումից
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը թեև արդեն հայտարարել է 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն ասել է նաև, որ դա կախված է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից: Միայն այդ պարագայում ինքը չի առաջադրվի:
«Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանի այդքան սպասված որոշման մասին կտեղեկանանք դեկտեմբերի 22-ին, երբ ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդը հայտարարություն անի: Թերևս դրանով է պայմանավորված Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարը դեկտեմբերի 24-ին հրավիրելու հանգամանքը: Համագումարը, մեր տեղեկություններով, տեղի է ունենալու խուլ ու համրերի մշակույթի պալատում»,-գրել է «Հրապարակ»-ը: